Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը

18:43   30 սեպտեմբերի, 2018

Բաթումիում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում միակ հանգստյան օրվանից հետո սեպտեմբերի 30-ին անցկացվում են 6-րդ տուրի դիմակայությունները:

Հայաստանի հավաքականը մրցեց Մակեդոնիայի թիմի հետ եւ վստահ հաղթանակի հասավ 3.5:0.5 հաշվով:

Հայաստանի թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի ավարտեց Կիրիլ Գեորգիեւի հետ պարտիան, իսկ երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը եւ չորրորդ համար Հայկ Մարտիրոսյանը հաղթեցին սպիտակ ֆիգուրներով: Վերջինը պարտիան ավարտեց երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւորով ուժեղ գտնվեց Տրայցե Նադեւից:

Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմն ունի 10 միավոր եւ բաժանում է 4-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 12-ական միավոր ունեցող Լեհաստանն ու Ադրբեջանը, իսկ ԱՄՆ-ի թիմը 11 միավորով երրորդն է:

Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը տարել է չորս հաղթանակ ու պարտվել Ադրբեջանի թիմին: 

Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։