09:11 11 օգոստոսի, 2012Բասկետբոլի ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում DreamTeam-ը 109:83 հաշվով առավելության հասավ Արգենտինայի հավաքականի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող Քեւին Դյուրանտը հավաքեց 19 միավոր: Արգենտինայի թիմի առաջատար Մանու Ժինոբիլին իր թիմի բերեց 18 միավոր:
Օգոստոսի 12-ին կայանալիք եզրափակիչում ամերիկացիների մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանայի հավաքականը: Նույն օրը Ռուսաստանը եւ Արգենտինան կվիճարկեն բրոնզե մեդալը:
30-րդ Օլիմպիական խաղեր
Բասկետբոլ, տղամարդիկ
Կիսաեզրափակիչ
ԱՄՆ – Արգենտինա՝ 109:83 (24:19, 23:21, 27:17, 35:26)
ԱՄՆ. Դյուրանտ (19 միավոր), Ջեյմս (18), Էնտոնի (18), Բրայանտ (13)
Արգենտինա. Ջինոբիլի (18), Դելֆինո (15), Սկոլա (12)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.