Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունը եւ գնահատականը

16:40   27 սեպտեմբերի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Հանդենհայմի» դեմ գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 7-րդ տուրի խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկն ավարտվել է գոլով: Նրա 29 փոխանցումներից թիմակիցներին հասել է 65.5 տոկոսը: 25-ամյա հարձակվողը կատարել է 2 առանցքային փոխանցում եւ 2 անգամ խլել գնդակը: Սարգիսը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 5 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7.3 գնահատականը, իսկ «Յան Ռեգենսբուրգի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի հարձակվող Մարկո Գրյուտների խաղը (7.59):

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յան Ռեգենսբուրգը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման ու գոլի հեղինակ դարձել 6-րդ րոպեին: Նախորդ տուրում նա 3 գոլ էր խփել «Համբուրգի» դարպասը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։