19:40 26 սեպտեմբերի, 2018Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է վնասվածքի մասին, որի պատճառով բաց է թողել հոլանդական «Վիլլեմ Երկրորդի» նախորդ երկու հանդիպումները:
«Ախտորոշել են ծնկատակի ջլի վնասվածք, որի պատճառով արդեն երկու հանդիպում եմ բաց թողել: Շարունակում եմ վերականգնողական փուլը: Առայժմ չգիտեմ՝ կհասցնեմ ապաքինվել մինչեւ Հայաստանի թիմի խաղերը, թե ոչ»,- ասաց 28-ամյա ֆուտբոլիստը:
Օզբիլիսը բաց է թողել սեպտեմբերի 22-ին եւ 25-ին տեղի ունեցած հանդիպումները «Ֆորտունայի» (4:4) եւ «Վոլենդամի» (2:1) դեմ:
Օզբիլիսը խաղադաշտ դուրս չի եկել «Էկսելսիորի» դեմ Հոլանդիայի առաջնության 5-րդ տուրի խաղից (2:2) հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Այդ խաղում նա մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում հոկտեմբերի 13-ին կմրցի Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի հետ:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.