«Բավարիայի» նախագահ. Անպատասխանատու քայլ կլինի Եվրո-2024-ը Թուրքիային վստահելը

20:08   25 սեպտեմբերի, 2018

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը վստահություն է հայտնել, որ ՈւԵՖԱ-ն 2014թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչի ընտրության ժամանակ նախապատվությունը կտան Գերմանիային, որն այդ իրավունքի համար մրցակցում է Թուրքիայի հետ:

«Ես վստահ եմ, որ Գերմանիան կստանա Եվրո-2024-ի անցկացման իրավունքը, քանի որ  անպատասխանատու քայլ կլինի Եվրո-2024-ը Թուրքիային վստահելը՝ հաշվի առնելով այդ երկրի այսօրվա վիճակը: Իհարկե, ես այդ երկրի դեմ ոչինչ չունեմ, բայց Թուրքիայի տնտեսական խնդիրներով չեմ պատկերացնում, որ Գերմանիան կարող է զիջել մրցակցին որեւէ կետով»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:

Եվրո-2024-ի կազմակերպիչ երկրի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։