Էդգար Բաբայանը՝ Վարդան Մինասյանի հրաժարականի եւ Դե Բիազիի հնարավոր նշանակման մասին

09:10   26 սեպտեմբերի, 2018

Արդեն ապաքինվել եմ վնասվածքից եւ սկսել եմ անհատական մարզումները, ասել է դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Հաջորդ շաբաթ կվերսկսեմ մարզումները «Հոբրոյի» ընդհանուր խմբում: Պատրաստ կլինեմ Հայաստանի հավաքականի հանդիպումներին, որոնք նախատեսված են հոկտեմբերին Ազգերի լիգայում: Հույս ունեմ, որ մինչեւ Ջիբրալթարի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումները կհասցնեմ մեկ հանդիպում անցկացնել Դանիայի առաջնությունում:

Վարդան Մինասյանի հրաժարականի մասին լուրն անսպասելի էր: Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեի:

Իտալացի Ջանի Դե Բիազիին հիշում եմ Ալբանիայի հավաքականի հետ նրա աշխատանքից: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Դե Բիազին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է եւ բանակցում է ՀՖՖ-ի հետ:

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարի հետ կմրցի հոկտեմբերի 13-ին, Մակեդոնիայի հետ՝ հոկտեմբերի 16-ին:

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։