19:37 25 սեպտեմբերի, 2018Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ, նորաստեղծ «Արարատ-Արմենիան» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ, բելառուս, «Անժիի» եւ «Ուրալի» նախկին մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի «Արարատ-Արմենիա-2»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:
Նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում:
«Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի առաջնության 8 հանդիպումից հետո 11 միավորով 5-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.