The Best FIFA Football Awards. Ո՞ւմ օգտին են քվեարկել Մխիթարյանն ու Մինասյանը

16:18   25 սեպտեմբերի, 2018

Լոնդոնում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակաբաշխությունում դափնեկիրներ դարձավ Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Քվեարկությանը մասնակցում են նաեւ ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները: Հայտնի է, թե ում օգտին են քվեարկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Լավագույն խաղացողի քվեարկությունում Մխիթարյանը ձայնը տվել է Լուկա Մոդրիչին (1), ֆրանսիացի Կիլիան Մբապեին (2) եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին (3), իսկ լավագույն մարզիչի քվեարկությունում Դիդյե Դեշամին (1), խորվաթ Զլատկո Դալիչին (2) եւ «Ռեալի» նախկին մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանին (3):

Մինասյանը քվեարկել է մարզիչներ Դիդյե Դեշամի (1), «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի (2) եւ Զինեդին Զիդանի (3), եւ խաղացողներ, ֆրանսիացի Անտուան Գրիզմանի (1), Լուկա Մոդրիչի (2) եւ բելգիացի Էդեն Ազարի (3) օգտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։