FIFA Puskas Award. Տարվա լավագույն գոլի հեղինակ՝ Մոհամեդ Սալահ

23:00   24 սեպտեմբերի, 2018

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը «Էվերտոնի» դարպասը Անգլիայի առաջնությունում ճանաչվել է տարվա լավագույն գոլը՝ արժանանալով Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին: ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունն անցկացվում է Լոնդոնում: 

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում էին նաեւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշեւի գոլը Խորվաթիայի հավաքականի դարպասը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի գոլը անգլիական «Լիվերպուլի» դարպասը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլը իտալական «Յուվենտուսի» դարպասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարի գոլը Արգենտինայի հավաքականի դարպասը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը Նիգերիայի դարպասը աշխարհի առաջնության խմբային փուլում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։