Opta. Ադամյանը՝ Գերմանիայի պրոֆեսիոնալ լիգաներում հեթ-տրիկի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը (ֆոտո)

21:10   24 սեպտեմբերի, 2018

Opta վիճակագրական համակարգը «Յան Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն խաղացող՝ նշելով, որ 25-ամյա հարձակվողն առաջին հայ ֆուտբոլիստն է, որ Գերմանիայի պրոֆեսիոնալ լիգաներում դառնում է հեթ-տրիկի հեղինակ:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթել է «Համբուրգին»: Ամբողջ հանդիպումն անցկացրած Սարգիս Ադամյանը խփել է երեք գոլ:

Հայ ֆուտբոլիստը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել Whoscored.com-ի վարկածով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։