Եվրոպայի լիգայի ակումբների թիվը կկրճատվի

16:53   24 սեպտեմբերի, 2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մասնակից ակումբների քանակը կկրճատվի 48-ից մինչեւ 32, ասել է Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, որը նաեւ Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարն է:

«Մենք աշխատում ենք երրորդ ակումբային եվրագավաթային մրցաշարի կազմակերպման ուղղությամբ: Սպասվում է, որ դրան կմասնակցի 32 թիմ: ՈւԵՖԱ-ի հետ քննարկվում է, որ Եվրոպայի լիգայում եւս կմնա 32 թիմ:

Մենք ցանկանում ենք հավասարակշռություն տեսնել այս ֆանտաստիկ մարզաձեւում: Պետք է մտածենք, թե ինչ ֆուտբոլ ենք թողնելու մեր երեխաներին: 70-ականներին եւ 80-ականներին եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճում էին «Այաքսի», «Բենֆիկայի» նման ակումբներ:

Հիմա բարդ է նրանց տեսնել այդ աստիճանին, քանի որ հսկայական է տնտեսական անհավասարությունը Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ակումբների եւ միյուսների միջեւ: Ֆուտբոլային եկամուտների 30 տոկոսից ավելին բաժին է ընկնում ամենահարուստ 12 ակումբներին»,- Անյելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։