WTA Տաշքենդ. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով

16:16   24 սեպտեմբերի, 2018

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող WTA շարքի մրցաշարում: Հայ մարզուհին հանդիպել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սաբինա Շարիպովայի հետ: 1 ժամ 17 րոպե տեւած պայքարում Մարգարիտա Գասպարյանն առավելության է հասել 6:2, 6:2 հաշվով:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Մարգարիտա Գասպարյանը կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի հետ, որը պարտության էր մատնել ռուսաստանցի Նատալյա Վիխլյանցեւային:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։