«Բարսելոնայի» հաղթական շարքն ընդհատեց «Ժիրոնան» (տեսանյութ)

00:41   24 սեպտեմբերի, 2018

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում առաջին միավորները կորցրեց չեմպիոն «Բարսելոնան», որը 6-րդ տուրում ընդունեց «Ժիրոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով:

Հաշիվը 19-րդ րոպեին բացեց կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

35-րդ րոպեին հեռացվեց «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, որը արմունկով հարվածել էր մրցակցին: Մրցավարը որոշումն ընդունեց կրկնապատկերը դիտելուց հետո:

Դրանից հետո հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմին պարտությունից հետո փրկեց իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի գոլը՝ 2:2:

«Բարսելոնան» 13 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ Մադրիդի «Ռեալը»: «Ժիրոնան» 8 միավորով 6-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 2:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 19, Ժերար Պիկե, 63 - Կրիստիան Ստուանի, 45, 51

Հեռացում՝ Կլեման Լանգլե («Բարսելոնա»), 35



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։