Յուրա Մովսիսյանի նորամուտն ամերիկյան «Չիկագո Ֆայրում»

15:14   23 սեպտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նորամուտն է նշել ամերիկյան «Չիկա Ֆայր» ակումբում: ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրը» 2:2 հաշվով է խաղացել «Նյու Ինգլանդ Ռեւոլուշնի» հետ:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբը շվեդական «Յուրգորդենն» էր, որը հուլիսին չէր ցանկացել երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։ Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը պատկանում էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին», որը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել։

Յուրա Մովսիսյանը վիրահատվել էր հունիսին։ Վերականգնողական փուլը կավարտվի այս ամիս:

Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17–ին, Շվեդիայի առաջնության 9–րդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։