16:02 21 սեպտեմբերի, 2018Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքների եւ ապաքինման ժամկետների մասին հայտնի կդառնա առաջիկայում:
Ամենայն հավանականությամբ, հայ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ «Արսենալը» «Վորսկլային» հաղթել է 4:2 հաշվով, Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.