Եվրոպայի լիգա. «Արսենալի» մեկնարկային կազմը (ֆոտո)

22:04   20 սեպտեմբերի, 2018

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը կընդունի ուկրաինական «Վորսկլային»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի մեկնարկային կազմում է։

«Արսենալ». Լենո, Լիխտշտայներ, Հոլդինգ, Սոկրատիս, Մոնրեալ, Էլ-Նենի, Տորեյրա, Մխիթարյան, Իվոբի, Ուելբեք, Օբամեյանգ:

«Արսենալ» – «Վորսկլա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00–ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։