«Ռեալի» նորեկ. Հսկայական պատասխանատվություն է 7 համարով խաղալը

20:50   20 սեպտեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» նորեկ Մարիանո Դիասն ամփոփել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրում իտալական «Ռոմայի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակը։ Դիասը դարձել էր գոլի հեղինակ։

«Ես շատ ուրախ եմ այսպիսի սկզբի, հաղթանակի եւ իմ գոլի կապակցությամբ։ Զգում էի աջակցություն եւ ջերմ վերաբերմունք երկրպագուների կողմից։ Շատ շնորհակալ եմ այսպիսի ընդունելության համար։

7 համարով խաղալը հսկայական պատասխանատվություն է՝ հաշվի առնելով, թե ինչպիսի լեգենդար ֆուտբոլիստներ են խաղացել «Ռեալում» այդ համարով»,– 25–ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։

«Ռեալ» վերադառնալուց հետո Դիասն առաջին անգամ դարձավ գոլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։