Կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը չի մասնակցի ըմբշամարտի ԱԱ-ին

15:17   20 սեպտեմբերի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը չի մասնակցի հոկտեմբերին Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մարզումային հավաքի ժամանակ ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով նա չի մասնակցի մրցաշարերի մինչեւ հունվար:

«Այսօր առավոտյան վիրահատվել եմ: Մենիսկի խնդիր էր: Ամեն ինչ գերազանց է անցել: Մոտ վեց շաբաթ կպահանջվի մինչեւ ապաքինումը: Ես դեռ շատ բան ունեմ ապացուցելու մրցագորգում: Այս դադարը միայն օգուտ կտա ինձ:

Մեր թիմին մաղթում եմ հաջողություն աշխարհի առաջնությունում: Անպայման Բուդապեշտում կհետեւեմ գոտեմարտերին եւ կերկրպագեմ մեր ըմբիշներին»,- Վլասովի խոսքը մեջբերում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Այս տարվա Եվրոպայի առաջնությունում Ռոման Վլասովը չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային կարգում: Հայաստանը ներկայացրել էր Կարապետ Չալյանը, սակայն մեդալ չէր նվաճել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։