13:25 20 սեպտեմբերի, 2018Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ամենամսյա աղյուսակը: Հայաստանի թիմի դիրքը մնացել է անփոփոխ՝ 100-րդ տեղ (1225 միավոր): Անցած մեկ ամսում Վարդան Մինասյանի ղեկավարած թիմը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում 2:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, 0:2 հաշվով պարտվել է Մակեդոնիային:
Առաջին տեղը կիսում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիան եւ ԱԱ-2018-ի բրոնզե մեդալակիր Բելգիան: Երրորդ տեղում է Բրազիլիան: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան:
Ազգերի լիգայում Հայաստանի մրցակիցներն ունեն հետեւյալ տեղերը. Մակեդոնիա՝ 68, Լիխտենշտեյն՝ 178, Ջիբրալթար՝ 198:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաականը հոկտեմբերի 13-ին կխաղա Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.