Օլիմպիադա. Հայաստանի շախմատիստները պատրաստվում են Ծաղկաձորում

12:20   19 սեպտեմբերի, 2018

Շախմատի Հայաստանի հավաքականները Ծաղկաձորում պատրաստվում են Համաշխարհային օլիմպիադային, որը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին Բաթումում:

Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի թիմում կխաղան  ` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:

Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ կանանց թիմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։