Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Հարոյանի վիճակագրությունը

19:16   18 սեպտեմբերի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը «Ռոստովի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի տնային խաղում:

Հարոյանը մեկ հարված է կատարել դարպասին եւ դարձել է գոլի հեղինակ այդ հարվածով: Հայ ֆուտբոլիստի 56 փոխանցումից 82.1 տոկոսը հասել է նպատակին: 26-ամյա ֆուտբոլիստը 3 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Հարոյանը թույլ է տվել կանոնների մեկ խախտում: Նրա դեմ պայքարում կանոնների խախտում չի եղել:

Հարոյանը ստացել է 7.73 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Ամբողջ խաղն անցկացրած Հարոյանը աչքի է ընկել 47-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։