Լոնդոն-2012. Արման Երեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

20:58   10 օգոստոսի, 2012

Թաեքվոնդոյի 80 կգ քաշայինների օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչի հետ։

Առաջին մրցափուլում հաշիվը չբացվեց, արդյունավետ հարված չգրանցվեց։ Երկրորդ մրցափուլում արգենտինացի մարզիկը մեկ միավորանոց հարված կատարեց։ Մրցափուլի ավարտին էլ Արման Երեմյանը հարված բաց թողեց՝ 0։2։

Երրորդ մրցափուլում Արման Երեմյանը մեկ միավոր վաստակեց սակայն ավելին անել չկարողացավ եւ հայ մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արման Երեմյանը մենամարտեց հոլանդացի Թոմի Մոլետի հետ։ Առաջին մրցափուլում Երեմյանը հաղթեց 3։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում եւս Երեմյանը  առավելություն ուներ՝ 2։0։ Երրորդ մրցափուլում հոլանդացին կարողացավ հարված կատարել Երեմյանի գլխին։ Մրցափուլն ավարտվեց հոլանդացու հաղթանակով՝ 4։1։ Սակայն Երեմյանը հաղթեց 6։4 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նախնական գոտեմարտում Արման Երեմյանը 8։4 հաշվով հաղթել էր կանադացի Սեբաստիեն Միշոյին։

Արման Երեմյանը հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիականն է։
Արման Երերմյանը 26 տարեկան է: Նա մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է:
2001-2003թթ. Արմանն արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: 2005, 2007 եւ 2009թթ. Համաշխարհային ուսանողական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2009թ. Իրանում կայացած А կարգի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով աշխարհի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Բաբակին: Օլիմպիական ուղեգիր նվաճեց հունվարի 29-ին Կազանում կայացած վարկանիշային մրցաշարում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։