Տուխելը ՊՍԺ-ի պատմության մեջ առաջին մարզիչն է, որը Ֆրանսիայում մեկնարկում է 5 հաղթանակով

10:44   15 սեպտեմբերի, 2018

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Սենթ Էթյենի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դարձել է բացառիկ ռեկորդի հեղինակ:

Գերմանացի մասնագետը փարիզյան ակումբի պատմության մեջ առաջին մարզիչն է, որի գլխավորությամբ թիմը Ֆրանսիայի առաջնությունում մեկնարկում է հինգ անընդմեջ հաղթանակով, հաղորդում է OptaJean-ը:

Հիշեցնենք, որ Տուխելն այս ամռանն է գլխավորել ՊՍԺ-ն: 2015-2017 թվականներին նա եղել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը: Դրանից առաջ հինգ մրցաշրջան գլխավորել է «Մայնցը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։