«Ռեալի» մարզիչը դեմ է ԱՄՆ–ում Պրիմերայի հանդիպումներ անցկացնելուն

22:26   14 սեպտեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին դեմ է արտահայտնել Իսպանիայի առաջնության հանդիպումներից մի քանիսն ԱՄՆ–ում անցկացնելու ծրագրին, հաղորդում է AS–ը։

«Կարծում եմ՝ բոլոր թիմերը պետք է խաղան նույն պայմաններում։ Այդ նախաձեռնությունը որոշ թիմերի դնում է անհավասար պայմանների մեջ»,– ասել է Լոպետեգին։

Ծրագրին դեմ են նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։ Սակայն իսպանական Լա Լիգայի ղեկավարությունն արդեն պայմանագիր է կնքել ամերիկացի գործընկերների հետ եւ հայտ է ներկայացրել Իսպանիայի առաջնության 21–րդ տուրի «Ժիրոնա» – «Բարսելոնա» հանդիպումը հունվարի 27–ին Մայամիում անցկացնելու համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։