Յուրա Մովսիսյանը՝ «Չիկագո Ֆայրի» խաղացող

19:49   14 սեպտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է «Չիկագո Ֆայրի» խաղացող, հայտնում է ՄԼՍ–ը ներկայացնող ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։

Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբը շվեդական «Յուրգորդենն» էր, որը հուլիսին չէր ցանկացել երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։ Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը պատկանում էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին», որը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքելուց։

Յուրա Մովսիսյանը վիրահատվել էր հունիսին։ Վերականգնողական փուլը կավարտվի այս ամիս:

Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17–ին, Շվեդիայի առաջնության 9–րդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։ 

«Չիկագոն» ՄԼՍ–ի կանոնավոր առաջնության Արեւլքի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 27 խաղում տարել է 6 հաղթանակ, կրել է 15 պարտություն, 6 հանդիպում ավարտել է ոչ ոքի։ Սեպտեմբերի 17–ին «Չիկագոն» կխաղա «Օռլանդոյի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։