Մբապեն ՉԼ-ի եզրափակիչում ցանկանում է տեսնել ՊՍԺ-ին եւ «Յուվենտուսին»

13:40   14 սեպտեմբերի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, խոսելով Չեմպիոնների լիգայի մասին, անդրադարձել է իտալական ֆուտբոլին:

«Հեշտ խումբ չէ, բայց դա նորմալ է Չեմպիոնների լիգայի համար, քանի որ եվրոպական ակումբների գլխավոր մրցաշարն է: «Նապոլիի» դեմ խաղը բարդ կլինի: Անչելոտիի ղեկավարած թիմերը հստակ փիլիսոփայությամբ եւ բարձր պրեսինգով լավ ֆուտբոլ են ցուցադրում:

Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» դարձյալ իտալական ֆուտբոլը դուրս բերեց առաջին պլան: Նախորդ տարիներին Իտալիայի առաջնությունը որոշակիորեն կորցրել էր հեղինակությունը: Ռոնալդուի հետ մարդիկ դարձյալ սկսել են հետաքրքրվել այդ մրցաշարով:

Ուրախ կլինեի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տեսնել ՊՍԺ-ի եւ «Յուվենտուսի» դիմակայությունը»,- Մբապեի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի մրցակիցները կլինեն անգլիական «Լիվերպուլը», իտալական «Նապոլին» եւ սերբական «Ցրվենա Զվեզդան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։