Սամվել Մնացյան. Անցել եմ քիմիաթերապիայի չորրոդ փուլը, վատ չեմ տանում

12:22   14 սեպտեմբերի, 2018

Ռուսական «Սիբիրի» հոկեյիստ Սամվել Մնացյանը պատմել է քաղցկեղի դեմ իր բուժման ընթացքի մասին: «Սիբիրի» երկրպագուները ՀՄԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տնային հանդիպմանը եկել էին «Սամվել, դու մարտիկ ես» գրառմամբ շապիկներով:

«Շնորհակալություն ուշադրության եւ աջակցության համար: Ինձ շատ հաճելի է: Անցել եմ քիմիաթերապիայի չորրորդ փուլը, վատ չեմ տանում»,- ասել է Մնացյանը:

«Ադմիրալի» եւ «Նեֆտեխիմիկի» դեմ «Սիբիրի» հանդիպումների տոմսերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Սամվել Մնացյանի բուժման ծախսերը (130 հազար եվրո) հոգալուն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։