«Չելսին» ժամանակին հրաժարվել է պայմանագիր առաջարկել Մբապեին

15:30   13 սեպտեմբերի, 2018

Լոնդոնի «Չելսիի» նախկին սկաուտ Սերժ Դանիել Բոգան հայտարարել է, որ 2012 թվականին անգլիական ակումբը հրաժարվել է պայմանագիր առաջարկել այն ժամանակ 13-ամյա Կիլիան Մբապեին:

«Ես տեսա Մբապեին եւ անմիջապես հասկացա, որ նա առանձնահատուկ է: «Չելսիին» հայտնեցի, որ նրանք պարտավոր են նայել այդ տղային: Ես նրան ընտանիքի հետ բերեցի Լոնդոն: Կիլիանը խաղաց «Չարլտոնի» դեմ, «Չելսիի» թիմը հաղթեց 7:0 հաշվով: Մի քանի օր անց «Չելսիից» հայտնեցին, որ ցանկանում են Մբապեին կանչել եւս մեկ փորձաշրջանի: Սակայն Կիլիանի մայրն ասաց, որ եթե «Չելսիին» պետք է իր որդին, թող պայմանագիր առաջարկեն հիմա, կամ 5 տարի հետո ստիպված կլինեն 50 միլիոն եվրո վճարել: Արդյունքում, մենք տեսանք, որ նրա համար մոտ 4 անգամ շատ վճարեցին»,- նախկին սկաուտի խոսքը մեջբերում է dailystar-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մեկ տարվա վարձակալությունից հետո «Մոնակոյին» 19-ամյա Մբապեի համար վճարել է 180 միլիոն միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։