Ստամբուլում հայ բռնցքամարտիկներից 4-ը հաղթել են թուրք մրցակիցներին

12:02   13 սեպտեմբերի, 2018

Բռնցքամարտի Հայաստանի թիմը մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Ստամբուլում մասնակցում է միջազգային մրցաշարի: Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ը մեկնարկել են հաղթանակով: Հայ մարզիկներից 4-ը հաղթել են թուրք մրցակիցների: Հովհաննես Բաչկովը հաղթել է Գանայի ներկայացուցիչին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 13-ին տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ:

Ստամբուլում Հայաստանի ներկայացնում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։