Լոնդոն-2012. Միհրան Ջաբուրյանը քառորդ եզրափակիչում է

16:54   10 օգոստոսի, 2012

Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբաշամարտի 55 կգ քաշայինների մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության հասավ հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորի նկատմամբ:

Միհրան Ջաբուրյանի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Շինիջի Յումոտոն, որը պայքարից դուրս թողեց հարավկորեացի Ջինչեոլ Կիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։