230 կմ/ժամ արագության ժամանակ մրցակցի արգելակը սեղմած մոտոարշավորդը ցմահ որակազրկվեց

18:24   10 սեպտեմբերի, 2018

Moto2 դասի աշխարհի առաջնության 13-րդ փուլի՝ Սան Մարինոյի Մեծ մրցանակի ժամանակ, Snipers Team-ի իտալացի մոտոարշավորդ Ռոմանո Ֆենատին 230 կմ/ժամ արագությամբ ընթացքի ժամանակ սեղմել է Forward Racing Team-ի ներկայացուցիչ Ստեֆանո Մանցիի մոտոցիկլի արգելակը: Դրանից առաջ Մանցին Ֆենատիին գրեթե դուրս էր մղել մրցուղուց:

Snipers Team-ը խզել է համագործակցությունը կանոնները խախտած մրցարշավորդի հետ, որը ցմահ որակազրկվել է ոչ մարզական եւ վտանգավոր արարքի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։