Նովակ Ջոկովիչը՝ US Open-ի եռակի հաղթող (ֆոտո)

10:57   10 սեպտեմբերի, 2018

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: 

Եզրափակիչում սերբ թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ՝ 6:3, 7:6, 6:3: Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 15 րոպե:

Ջոկովիչը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ի հաղթող: Այս տարի նա հաղթել էր նաեւ Ուիմբլդոնում:

Հիշեցնենք, որ US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է: Այս տարի հաղթողի տիտղոսը չկարողացավ պաշտպանել աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, որը կիսաեզրափակիչում պարտվել էր Դել Պոտրոյին:

Նովակ Ջոկովիչը US Open-ում հաղթել էր նաեւ 2011-ին ու 2015-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։