Ազգերի լիգա. Ֆրանսիայի առաջին հաղթանակն ու օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

00:36   10 սեպտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում սեպտեմբերի 9-ին անցկացվեցին երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:

D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում 0:2 հաշվով պարտվեց մակեդոնացիներին: Խմբի մյուս խաղում Լիխտենշտեյնի հավաքականը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Ջիբրալթարի թիմից: Երկրորդ տուրից հետո խմբի առաջատարը 6 միավոր վաստակած Մակեդոնիան է, իսկ Հայաստանն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր: Ջիբրալթարը կրեց երկրորդ պարտությունը:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը A դիվիզիոնի առաջին խմբում 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ հոլանդացիների նկատմամբ: Առաջին տուրում ֆրանսիացիները գոլազուրկ ոչ ոքի էին խաղացել Գերմանիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի տանը: Հոկտեմբերի 13-ին մրցակիցը կլինի Ջիբրալթարի հավաքականը, իսկ այդ խաղից 3 օր անց տեղի կունենա մակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը:

Ազգերի լիգա, երկրորդ տուր

A դիվիզիոն

Առաջին խումբ

Ֆրանսիա – Հոլանդիա՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 14, Օլիվյե Ժիրու, 75 – Ռայան Բաբել, 67

B դիվիզիոն

Առաջին խումբ

Ուկրաինա – Սլովակիա՝ 1:0 (տեսանյութ)

Անդրեյ Յարմոլենկո, 80 (11մ)

Չորրորդ խումբ

Դանիա – Ուելս՝ 2:0 (տեսանյութ)

Կրիստիան Էրիկսեն, 32, 63 (11մ)

C դիվիզիոն

Երրորդ խումբ

Բուլղարիա – Նորվեգիա՝ 1:0 (տեսանյութ)

Ռադոսլավ Վասիլեւ, 58

Հեռացում՝ Հովարդ Նորթվեյթ, 88 (Նորվեգիա)

Կիպրոս – Սլովենիա՝ 2:1

Պիերոս Սոտիրիու, 69, Պետեր Ստոյանովիչ, 89 (ինքնագոլ) – Ռոբերտ Բերիչ, 54

D դիվիզիոն

Առաջին խումբ

Վրաստան – Լատվիա՝ 1:0

Տորնիկե Օկրիաշվիլի, 77 (11մ)

Չորրորդ խումբ

Մակեդոնիա – Հայաստան՝ 2:0 (տեսանյութ)

Էզգիան Ալիոսկի, 13 (11մ), Գորան Պանդեւ, 59

Լիխտենշտեյն – Ջիբրալթար՝ 2:0

Դենիս Սալանովիչ, 32, Սանդրո Վեյզեր, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։