US Open. Սերենա Ուիլյամսը սենսացիոն պարտություն կրեց եզրափակիչում

01:44   9 սեպտեմբերի, 2018

Աշխարհի 19-րդ ռակետ Նաոմի Օսական սենսացիոն հաղթանակ տարավ Նյու Յորքում ավարտված թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղում:

US Open-ի եզրափակիչում 20-ամյա ճապոնացի թենիսիստուհին 2 սեթում 6:2, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի նախկին առաջին ռակետ, այժմ դասակարգման 26-րդ համար Սերենա Ուիլյամսի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 19 րոպե:

Երկրորդ սեթի ժամանակ ամերիկացի թենիսիստուհին տուգանային գեյմ ստացավ մրցավարին անպատվելու համար: Մրցավարը Սերենային զգուշացում է տվել այն բանից հետո, երբ ամերիկուհին տրիբունայից հուշում է ստացել իր մարզիչից:

Նաոմի Օսական առաջին տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ սահմանեց պատմական ռեկորդ: Նա պատմության առաջին ճապոնացի թենիսիստն է, որը հաղթում է «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Օսական այս տարվա մարտին Սերենա Ուիլյամսին հաղթել էր նաեւ Մայամիի մրցաշարում:

Հիշեցնենք, որ այս տարի US Open-ի կանանց մենախաղի հաղթողի կոչումը չէր կարողացել պաշտպանել ամերիկուհի Սլոան Սթիվենսը, որը պայքարը լքել էր քառորդ եզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։