Ազգերի լիգա. Իսպանիան ընդհատեց Անգլիայի անպարտելի շարքն «Ուեմբլիում», օրվա արդյունքները (տեսանյութ)

00:44   9 սեպտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում սեպտեմբերի 8-ին անցկացվեցին առաջին տուրի վերջին՝ երրորդ խաղային օրվա հանդիպումները:

A դիվիզիոնի կենտրոնական խաղում Անգլիայի հավաքականը տանը 1:2 հաշվով պարտվեց իսպանացիներին, որոնք տարան կամային հաղթանակ: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում (տեսանյութ):

Հանդիպումից առաջ Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ստացել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը: Քեյնին մրցանակը հանձնել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

Opta-ի համաձայն՝ Անգլիայի հավաքականը «Ուեմբլի» ստադիոնում նախորդ անգամ պաշտոնական խաղում պարտվել էր 2007 թվականին: Եվրո-2008-ի ընտրական փուլում անգլիացիները 2:3 հաշվով պարտվել էին Խորվաթիայի հավաքականին: «Ուեմբլիում» Անգլիայի հավաքականի անպարտելի շարքը չշարունակվեց 25-րդ խաղում:

Ազգերի լիգա, առաջին տուր

A դիվիզիոն

Չորրորդ խումբ

Անգլիա – Իսպանիա՝ 1:2

Մարկուս Ռեշֆորդ, 11 – Սաուլ, 13, Ռոդրիգո, 32

Երկրորդ խումբ

Շվեյցարիա – Իսլանդիա՝ 6:0 (տեսանյութ)

Ստիվեն Ցուբեր, 13, Դենիս Զակարիա, 23, Ջերդան Շաքիրի, 53, Հարիս Սեֆերովիչ, 67, Ալբիան Յետի, 71, Ադմիր Մեհմեդի, 82

B դիվիզիոն

Երրորդ խումբ

Հյուսիսային Իռլանդիա – Բոսնիա-Հերցեգովինա՝ 1:2 (տեսանյութ)

Ուիլ Գրիգ, 90+3 – Հարիս Դուլեւիչ, 36, Էլվիս Շարիչ, 64

C դիվիզիոն

Երկրորդ խումբ

Ֆինլանդիա – Հունգարիա՝ 1:0 (տեսանյութ)

Տյեմու Պուկի, 7

Էստոնիա – Հունաստան՝ 0:1 (տեսանյութ)

Կոստանտինոս Ֆորտունիս, 14

D դիվիզիոն

Երկրորդ խումբ

Բելառուս – Սան Մարինո՝ 5:0 (տեսանյութ)

Իգոր Ստասեւիչ, 4, Ստանիսլավ Դրագուն, 26, 87, Անտոն Սարոկա, 67 (11մ), Յուրի Կովալեւ, 90+1

Լյուքսեմբուրգ – Մոլդովա՝ 4:0 (տեսանյութ)

Կեւին Մագլետ, 32, Օլիվեր Թիլ, 60, Դանել Սինանի, 75, Քրիստոֆեր Մարտինս, 83



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.