US Open. Վնասվածքը խանգարեց Նադալին, Ջոկովիչն ու Դել Պոտրոն կհանդիպեն եզրափակիչում

10:03   8 սեպտեմբերի, 2018

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չկարողացավ պաշտպանել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողի կոչումը:

US Open-ի կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստը պարտվեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին: Առաջին եւ երկրորդ սեթում Դել Պոտրոն հաղթել էր 7:6, 6:2 հաշվով, իսկ երրորդ սեթից առաջ Նադալը ծնկի վնասվածի պատճառով հրաժարվեց շարունակել մրցախաղը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց սերբ Նովակ Ջոկովիչը, որը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ: Աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց 2 ժամ 24 րոպեում՝ 6:3, 6:4, 6:2:

Հիշեցնենք, որ US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։