US Open. Նադալը հաղթեց 5 ժամում, Սերենա Ուիլյամսը խնդիրներ չունեցավ

10:29   5 սեպտեմբերի, 2018

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

5-րդ շրջանում իսպանացի թենիսիստը 5 սեթում դժվարին հաղթանակ տարավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ՝ 0:6, 6:4, 7:5, 6:7, 7:6: Մրցախաղը տեւեց 4 ժամ 49 րոպե:

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն, որը 4 սեթում ուժեղ գտնվեց ամերիկացի Ջոն Իզներից՝ 6:7, 6:3, 7:6, 6:2:

Կանանց պայքարում քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել է աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, որը 1 ժամ 25 րոպեում հաղթեց չեխ Կարոլինա Պլիշկովային՝ 6:4, 6:3: Եզրափակիչի ուղեգիրն ամերիկացի թենիսիստուհին կվիճարկի լատվիացի Անաստասիա Սեւաստովայի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։