«Արսենալը» պատրաստ է 50 միլիոն եվրո առաջարկել Խամես Ռոդրիգեսի համար

22:21   4 սեպտեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, որը վարձակալությամբ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»: Անգլիական ակումբը պատրաստ է 27-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 50 միլիոն եվրո, հաղորդում է Calciomercato-ն:

Արքայական ակումբը հետաքրքրված է այս առաջարկով, քանի որ 2017 թվականին «Բավարիայի» հետ երկու տարվա վարձակալության պայմանագրով Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքի համար գերմանական ակումբը կարող է վճարել 42 միլիոն եվրո: 13 միլիոն եվրո «Բավարիան» արդեն վճարել է վարձակալության համար:

Անցած մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Բավարիայում» մասնակցել է 23 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։