US Open. Ֆեդերերն ու Շարապովան լքեցին պայքարը, Ջոկովիչը խնդիրներ չունեցավ

09:45   4 սեպտեմբերի, 2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունից:

Չորրորդ շրջանում 37-ամյա շվեյցարացի թենիսիստը 4 սեթում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 55-րդ ռակետ, ավստրալացի Ջոն Միլմանից՝ 6:3, 5:7, 6:7, 6:7: Մրցախաղը տեւեց 3 ժամ 34 րոպե:

Քառորդ եզրափակիչում Ջոն Միլմանը կխաղա սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը 6:3, 6:4, 6:3 հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոաու Սոուզային:

Կանանց մրցաշարում պայքարը լքեց ռուս Մարիա Շարապովան, որը չորրորդ շրջանում պարտվեց իսպանուհի Կարլա Սուարես-Նավարոյին՝ 4:6, 3:6:

Հիշեցնենք, որ US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է: Հաղթողի տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։