Իտալիայի 7-ակի չեմպիոնը համալրեց «Զենիթը»

00:27   4 սեպտեմբերի, 2018

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարիերան կշարունակի Ռուսաստանում: 32-ամյա իտալացի ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Մարկիզիոն ունեցել է ազատ գործակալի կարգավիճակ:

Մարկիզիոն «Յուվենտուսի» համակարգում հանդես է եկել գրեթե 25 տարի՝ 7 տարեկանում ընդունվելով թուրինյան ակումբի ակադեմիա: Նա 2007-2008 թվականներին վարձակալությամբ հանդես է եկել «Էմպոլիում»: «Յուվենտուսում» Մարկիզիոն 389 խաղում խփել է 37 գոլ, կատարել է 42 գոլային փոխանցում:

Մարկիզիոն Իտալիայի յոթակի չեմպիոն է, քառակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր: «Յուվենտուսի» հետ նա երկու անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Իտալիայի հավաքականի հետ Մարկիզիոն դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։