17:54 31 օգոստոսի, 2018Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը նորամուտն է նշել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» թիմում: Ջամայկացի մարզիկը փոխարինման է դուրս եկել «Սենթրալ Քոսթ Սելեքթի» հետ ընկերական հանդիպման վերջնամասում: Նա խաղացել է մի քանի րոպե: «Մարիներսը» հաղթել է 6:1 հաշվով, հանդիպմանը հետեւել է 9 հազար 958 ֆուտբոլասեր:
«Ամեն ինչ հրաշալի էր: Ամեն ինչ անցավ սպասվածի պես: Երկրպագուները հաղորդեցին ինձ մոտիվացիա: Կարծում եմ՝ մարզավիճակս լավացել է: Ես շնորհակալ եմ թիմին այս շանսի համար:
Հրաշալի է դուրս գալ խաղադաշտ եւ խաղալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Խաղացողներն ընդունեցին ինձ: Փորձում են մարզումներին ինձ տարբեր հնարքներ սովորեցնել, ինչը ներշնչում է ինձ շարժվել առաջ»,- Բոլթի խոսքը մեջբերում է ավստրալական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլթն ավարտել է աթլետի կարիերան։ Նա 6 շաբաթ փորձաշրջան էր անցել ավստրալական թիմում եւ կնքել պայմանագիր։ Դրանից առաջ Բոլթը մարզումներ էր անցկացրել Դորտմունդի «Բորուսիայում» եւ նորվեգական «Ստրյոմսգոդսետում», որի կազմում մասնակցել էր նաեւ մեկ ընկերական հանդիպման:
«Սենթրալ Քոսթ Մարիներսը» հանդես է գալիս Ավստրալիայի բարձրագույն դիվիզիոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.