Մեսի. Ցանկանում եմ, որ լրագրողներն ինձ անվանեն ֆուտբոլի Մանու Ջինոբիլի

22:41   29 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Սան Անտոնիոյի արգենտինացի բասկետբոլիստ Մանու Ջինոբիլիին, որն օրեր առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

«Լսել եմ, որ NBA-ի մի քանի բասկետբոլիստներ 10 համարի մարզաշապիկով են խաղում իմ պատվին, եւ դա շատ հաճելի է: Լսել եմ նաեւ գովեստի խոսքեր Լեբրոն Ջեյմսի, Կեւին Դյուրանտի ու Կոբի Բրայանտի պես սուպերաստղերից: Սակայն նրանցից ոչ մեկն ինչ չի տպավորել այնպես, ինչպես Մանու Ջինոբիլին, որն ինձ աջակցելու համար հանդես եկավ 2011-ի Ամերիկայի Գավաթից հետո: Այդ կարգի մարզիկի կողմից աջակցությունը մեծ նշանակություն ունի ինձ համար:

Հաճելի է լսել, որ լրագրողները Մանուին անվանում են բասկետբոլային Մեսի: Առաջարկում եմ ինձ անվանել ֆուտբոլի Մանու Ջինոբիլի»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 41-ամյա Ջինոբիլին 1999-ից էր խաղում «Սան Անտոնիոյում», որի հետ 4 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն (2003, 2005, 2007, 2014): Ամերիկյան ակումբում նա անցկացրել է 1057 հանդիպում, որոնցում նրա միջին արդյունավետությունը կազմել է 13,3 միավոր: 2004-ին Ջինոբիլին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր օլիմպիական չեմպիոն: Պրոֆեսիոնալ բասկետբոլում նա անցկացրել է 23 մրցաշրջան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։