«Այաքսը», «Յանգ Բոյզը» եւ ԱԵԿ-ը նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր (տեսանյութ)

00:56   29 օգոստոսի, 2018

Ամստերդամի «Այաքսը», շվեյցարական «Յանգ Բոյզը» ու հունական ԱԵԿ-ը նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում «Այաքսը» 2 խաղերի արդյունքում հաղթեց Կիեւի «Դինամոյին», «Յանգ Բոյզն» ուժեղ գտնվեց Զագրեբի «Դինամոյից», իսկ ԱԵԿ-ը պարտության մատնեց հունգարական «ՄՕԼ Վիդիին»:

«Յանգ Բոյզը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կխաղա առաջին անգամ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պարտված թիմերը խաղալու են Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղեր

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 1:3) (տեսանյութ)

Չիրացված 11 մետրանոց՝ Դուշան Տադիչ, 14 («Այաքս»)

ԱԵԿ (Հունաստան) - «ՄՕԼ Վիդի» (Հունգարիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:1) (տեսանյութ)

Պետրոս Մանտալոս, 48 – Լոիկ Նեգո, 57

Հեռացում՝ Հելդեր Լոպես, 80 (ԱԵԿ)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1:1) (տեսանյութ)

Իզետ Հայրովիչ, 7 – Գիյոմ Օարո, 64, 66



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։