Football Espana. Նեյմարը տվել է «Ռեալ» տեղափոխվելու համաձայնություն

13:35   27 օգոստոսի, 2018

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մտածում է ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին:

Football Espana-ի համաձայն՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը տվել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համաձայնություն: Նշվում է, որ կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել ֆուտբոլիստի պայմանագրի կետերի հարցում:

Ծրագրվում է, որ Նեյմարը «Ռեալ» կտեղափոխվի հաջորդ տարվա ամռանը, իսկ նրա տրանսֆերը կկազմի 300 միլիոն եվրո:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» հետեւում է ՊՍԺ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: ՈւԵՖԱ-ն փարիզյան ակումբին կասկածում է ֆինանսական fair-play-ը խախտելու մեջ եւ այդ հարցով իր որոշումը կհրապարակի օգոստոսի 30-ին: Եթե ՊՍԺ-ին սպառնան լուրջ պատժամիջոցներ, ապա ակումբը ստիպված կլինի վաճառել թանկարժեք խաղացողներից մեկին, ինչից կփորձի օգտվել «Ռեալը»: Մադրիդցիների տրանսֆերային ցուցակում է նաեւ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:

Հիշեցնենք, որ Նեյմարին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 2017-ի ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.