«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը դարձյալ խաղաղ էր տրամադրված

00:51   27 օգոստոսի, 2018

Լեւոն Արոնյանը 7-րդ անընդմեջ ոչ ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում:

Նախավերջին՝ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում:

Այս տուրի մյուս պարտիաներում եւս հաղթողներ չեղան:

Նախորդ 7 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 4.5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատարը 5 միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան է:

Օգոստոսի 27-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 8-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5 

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)`0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։