ԱԱ. Հայաստանի բռնցքամարտիկները լքեցին պայքարը

21:09   26 օգոստոսի, 2018

Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը (56 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ) չեն կարողացել հաղթահարել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչի արգելքը եւ լքել պայքարը:

Ռաֆայել Հակոբյանը քառորդ եզրափակիչում պարտվել է թաիլանդցի Նոպհարատ Թախուին, Բենիկ Նիկողոսյանին պայքարից դուրս է թողել ուկրաինացի Մաքսիմ Մոլոդանը,  իսկ Ռաֆայել Հովհաննիսյանին հաղթել է ուզբեկ Նավո Տամազովը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեին առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ էին մեկնել նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, որոնք մեկնարկել էին պարտությամբ եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներ իրավունք էին ստացել մասնակցելու երիտասարդական աշխարհի առաջնությանը, սակայն նրանցից երկուսը վնասվածքի պատճառով չեն մեկնել մրցմանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։