«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին

03:42   25 օգոստոսի, 2018

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: 5 ժամից ավելի տեւած պարտիան ավարտվեց 68-րդ քայլում:

Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին եւ 4 միավորով դարձավ միանձնյա առաջատար:

Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերն հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 6-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։