UFC-ն ներկայացրել է Նուրմագոմեդով - Մաքգրեգոր մենամարտի պաստառը

21:09   23 օգոստոսի, 2018

UFC-ն ներկայացրել է թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի եւ 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի միջեւ մենամարտի պաշտոնական պաստառը:

2 մարտիկների աչքերում պատկերված են նրանց երկրների դրոշները: Մենամարտի կարգախոսն է՝ «Նրանց հետեւում է ամբողջ աշխարհը»:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի ու Մաքգրեգորի միջեւ մենամարտը կկայանա հոկտեմբերին 6-ին Լաս Վեգասում: Ռուսաստանցի մարտիկը UFC-ի չեմպիոն դարձել է ապրիլի 7-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Էլ Յակվինտային։ Մաքրեգորի դեմ մենամարտում Նուրմագոմեդովն առաջին անկամ կփորձի պաշտպանել տիտղոսը:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չի գալիս 2016-ից: 2017-ին իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

A post shared by UFC Russia (@ufcrussia) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։