15:35 23 օգոստոսի, 2018Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը հիշեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի արտագնա խաղում:
«Տեխնիկա՝ Հենրիխ Մխիթարյանից: Դիտեք դա կրկին ու կրկին՝ բոլոր անկյուններից»,- նշված է անգլիական ակումբի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ «Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով:
Բոլոր մրցաշարերում 29-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.