Էդգար Բաբայանը վնասվածք է ստացել Դանիայում, Անդրե Կալիսիրը խաղացել է Շվեդիայում

21:11   21 օգոստոսի, 2018

Ֆուտբոլի Դանիայի Սուպերլիգայի առաջնության 6-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էր «Ռանդերսին»: Հյուրերի կազմում առաջին խաղակեսին մասնակցել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետո զրույցում 22-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ ընդմիջմանն է փոխարինվել վնասվածքի պատճառով: Օգոստոսի 22-ին ֆուտբոլիստը կանցնի բուժզննում եւ հայտնի կդառնա վնասվածքի ծանրությունն ու ապաքինման ժամկետը:

Շվեդիայի առաջնության 18-րդ տուրում «Գյոտեբորգը» տանը 2:1 հաշվով առավելության է հասել «Էստերսունդի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նորեկ, 28-ամյա պաշտպան Անդրե Կալիսիրը:

Լուսանկարում Էդգար Բաբայանն է



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։